Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 1-ին ձկան և ծովամթերքի փառատոն կանցկացվի։ Փառատոնին կմասնակցեն ձկնորսներ և ձկնաբույծներ Աջարիայից, Գուրիից, Սամեգրելոյից, Իմերեթիից։

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է մշակութային ծրագրի անցկացում՝ տարբեր ֆլեշմոբեր, խորեոգրաֆիկ խմբերի և երգչախմբերի ելույթներ, իսկ ձկնորսների համար սպորտային ձկնորսության վարպետության դաս կանցկացվի։

Ձկան և ծովամթերքի փառատոնը Բաթումիում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Փառատոնի անցկացման նպատակը ձկնորսության ու ակվամշակույթի հռչակումն ու հանրայնացումն է։