Հյուսիսային Կորեան՝ Փհենյանը նախապատրաստվում է հերթական միջուկային փորձարկմանը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն այսօր՝ մարտի 31-ին, փոխանցում է Kyodo գործակալությունը:

«Հյուսիսային Կորեան ամբողջ ուժով նախապատրաստվում է հերթական միջուկային փորձարկմանը, ներկայումս հողը հանում է ստերգետնյա թունելից, որտեղ կատարվել էր նախորդ փորձարկումը»,- ասել է Տարո կոնոն:

Ճապոնիայի ԱԳ նախարարը՝ խոսելով սպասվող իրադարձության մասին, նշել է, որ Ճապոնիան ինչ-որ գործողություններ կատարելու և երկրի վարչապետ Սինձո Աբեի ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու համար շտապելու ոչ մի անհրաժեշտություն չունի: