Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելով հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։ Աչքի ընկան սենեգալցի Սադիո Մանեն ու եգիպտացի Մոհամեդ Սալահը։

Այս հանդիպումը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի 100-րդ խաղն էր Անգլիայի առաջնությունում, որում գերմանացի մասնագետի թիմը տարել է 54 հաղթանակ, կրել 18 պարտություն և 28 ոչ ոքի։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» և 66 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 1:2