Իսպանական առաջնության 30-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հանդիպում անցկացրեց «Սևիլիայի» հետ։ «Բարսելոնայի» կազմում աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, Լիոնել Մեսին, «Սևիլիայի» կազմում՝ Ֆրանկո Վասկեսը և Լուիս Մուրիելը։

«Բարսելոնան» ունի 76 միավոր և 12 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ Մադրիդի «Ռեալը» հավաքել է 63 միավոր, իսկ «Սևիլիան» 46 միավորով 6-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Սևիլիա» - «Բարսելոնա»՝ 2։2