Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ոչ հիմնական կազմով, մեծ հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լաս Պալմասի» նկատմամբ։ Արքայական ակումբից դուբլի հեղինակ դարձավ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը։ Ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման նույնպես աչքի ընկավ գոլի հեղինակ դառնալով 11 մետրանոց հարվածով։

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 63 միավորով երրորդն է և մեկ միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լաս Պալմաս» - «Ռեալ»՝ 0։3