Հայկական համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ)
Հայկական բանակի սպառազինությունում արդեն կա նաև տեղական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ), ռեակտիվ հրետանու տեսակ է։ Նախատեսված է հեռավոր տարածությունների վրա հակառակորդի տեխնիկայի, կարևոր օբյեկտների ու կենդանի ուժի ոչնչացման համար, կախված հրթիռային զինամթերքի տեսակից, կարող է օգտագործվել նաև այլ նպատակների համար (ականապատում, հետախուզում և այլն)։ Համակարգիսպառազինությանը իր մեջ ներառում է՝ բազմահրթիռային արձակման կայանք, ռեակտիվ զինամթերք (չկառավարվող հրթիռներ, ռեակտիվ խորքային ռումբեր, այլ նշանակության արկեր), տրանսպորտային կամ տրանսպորտային-լիցքավորող մեքենա և այլ սարքավորումներ։ Արձակման կայանքը հիմնականում ունենում է տասնյակից ավելի արձակման փողեր՝ ամեն հրթիռի համար առանձին։ Հրթիռների արձակումից հետո, արձակման փողերի մեջ լիցքավորվում(տեղադրվում) են նոր հրթիռներ, կախված համակարգի տեսակից լիցքավորումը կատարվում է ձեռքով կամ հատուկ նախատեսված սարքավորման միջոցով։