Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար Մյունխենի «Բավարիան» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և խփեց անպատասխան գոլեր, տանելով ջախջախիչ հաղթանակ։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով 26 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

«Բավարիան» միավորների քանակը հասցրեց 69-ի և շարունակում է 17 միավոր գերազանցել երկրորդ տեղում գտնվող «Շալկեին»։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դ․»՝ 6։0