Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի անցկացվեց 2-րդ անգամ: Մրցանակաբաշխության ընթացքում պարգևների արժանացան 2017 թ․-ին դասական, ժողովրդական և ժամանակակից ժանրերում աչքի ընկած արտիստները: Եղան նաև հատուկ մրցանակներ:

Հատուկ մրցանակների արժանացան Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Մշակութային կանգառ» ծրագիրը, Գայա Արզումանյանը, Արտակ Կիրակոսյանը, Սիրուշոն, Ավետ Բարսեղյանն ու Ռիտա Սարգսյանը, Ջազի հայկական ասոցիացիան, Հանրային հեռուստաընկերությունը և Արթուր Գրիգորյանը:

Անվանակարգերում հաղթողներ դարձան՝

«Լավագույն երգիչ» - Էրիկ,

«Լավագույն երգչուհի» - Իվետա Մուկուչյան,

Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ - «Հովեր» պետական երգչախումբ,

Դասական ժանրում տարվա լվագագույն երաժիշտ - կատարող վոկալ-Լիպարիտ Ավետիսյան,

Դասական ժանրում տարվա լավագույն երաժիշտ - կատարող գործիքային ժանրում - Դիանա Ադամյան

Դասական ժանրում տարվա լավագույն ալբոմ - Հայկ Մելիքյան,

Դասական ժանրում տարվա լավագույն համերգային նախագիծ - Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոոն, Վերդի «Ռեքվիեմ»

Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտական խումբ - Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ,

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ կատարող վոկալ - Վարդան Բադալյան,

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ կատարող գործիք - Նորայր Գափոյան,

Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ - Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ - «Քեզ եմ հիշում»,

Ժողովրդական ժանրում լավագույն համերգային նախագիծ - Կամո Սեյրանյան,

Լավագույն ռոք խումբ - Nemra,

Լավագույն փոփ խումբ - «Արցախի ձայներ»,

Լավագույն ալբոմ - Yellow Stones - «Զարմանալի և անսովոր»,

Լավագույն տեսահոլովակ - Հայկո - «Սիրո հավերժ քաղաք»,

Լավագույն դուետ - Արամ mp3 և 3.33 - «Սկսում ենք»,

Տարվա հայտնություն - Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան,

Լավագույն համերգային նախագիծ - Հայկո - «Սիրո հավերժ քաղաք»,

Տարվա հիթ - Գարիկ և Սոնա - «Լուսին»: