Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ։ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում։

«Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 84 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 68 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Լիվերպուլը»՝ 66։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3