Ավստրիայի փոխկանցլեր, քաղաքացիական ծառայության և սպորտի նախարար Հայցն-Քրիսթիան Շտախեն առաջարկել է արգելել հիջաբի կրումն ավստրիական մանկապարտեզներում և տարրական դպրոցներում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Շտրախեյի խոսքով՝ նախադպրոցական կրթության ոլորտում հիջաբ կրելու արգելքը, ինչպես նաև գերմանական լեզվի ուսուցումը լրացուցիչ երաշխիք կդառնան Ավստրիայի հասարակությունում այլ կրոնների ներկայացուցիչների ավելի լավ ինտեգրման համար:

Փոխնախագահը շեշտել է, որ մահմեդական գլխաշորը երեխաների միջև բաժանարար գործառույթ ունի և խանգարում է ինտեգրմանը: «Դա ձեռնտու է քաղաքական իսլամին, որն այսօր վտանգավոր զուգահեռ հասարակություններ է ստեղծել տարբեր կազմակերպություններում»,- ասել է ավտրիացի նախարարը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է սկսել կանխարգելիչ միջոցներ կիրառել ամենաերիտասարդ սերնդի շրջանում, հակառակ դեպքում չափահաս տարիքում արդեն ուշ կլինի: