Իրանի Քերմանշահ նահանգի Սարպոլ-է-Զահաբ քաղաքում կիրակի օրը 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 15 մարդ է տուժել․ նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ 5.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իրան-Իրաք սահմանի մոտակայքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրանի Իլամ քաղաքից 89 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Սարպոլ-Ի-Զահաբ քաղաքից 25 կմ դեպի հարավ և Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 163 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: