Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց «Grenke Chess Classic»-ում: Միջազգային մրցաշարն ընթանում է Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, որի երկրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: Պարտիայի 35-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել էր մարտի 31-ին և ավարտվելու է ապրիլի 9-ին:

Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել վաստակելով՝ 7 հնարավորից 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից: