Կառլոս Ալվարադո Կեսադան քվեարկության արդյունքներով հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, դառնալով Կոստա Ռիկայի նախագահ:

Կառլոս Ալվարադո Կեսադան ապահովել է ընտրողների 60,66 տոկոսի, Ֆաբրիսիո Ալվարադո Մունիոսը՝ 39,34 տոկոսի պաշտպանությունը: Պետության ընտրյալ ղեկավարն իր պարտականություններին ձեռնամուխ կլինի մայիսի 8-ին՝ չորս տարի ժամկետով: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,91 տոկոս: Ընտրություններին մասնակցելու էր հրավիրվել շուրջ 3,3 միլիոն ընտրող: Մունիոսը ճանաչել է իր պարտությունը ընտրություններում: