ԱՄՆ-ում 74 տարեկանում վախճանվել է ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Բոչկոն։

Սթիվեն Բոչկոն ծնվել է 1943թ․-ին Նյու Յորքում: Նա հեռուստատեսային այնպիսի սերիալների հեղինակ է, ինչպիսիք են «Հիլ-սթրիթի բլյուզը», «Լոս Անջելեսի օրենքը» և «Նյու Յորքի ոստիկանությունը» ֆիլմերը:

Այդ շոուները սցենարիստին տասը «Էմմի» մրցանակ բերեցին «Լավագույն դրամա» կատեգորիայում: Եթերում լինելու ողջ ընթացքում «Հիլ-սթրիթի բլյուզ» սերիալը հեռուստամրցանակին անվանակարգվել է 98 անգամ: Բացի դրանից, Բոչկոն աշխատել է «Կոլոմբո», «Սիթի-բլյուզ ծոցը» և «Փարիզ» սերիալների, ինչպես նաև «Լռելյայն վազք» ֆիլմի սցենարների վրա: