Fin7 խմբավորումը, որը հայտնի է JokerStash անվանմամբ, գողացել է ավելի քան հինգ միլիոն ամերիկացիների վարկային քարտերի տվյալները: 125 հազար քարտերի վերաբերյալ տեղակատվությունը հանված է վաճառքի, մնացած տվյալները նույնպես կարող են շուտով հայտնի դառնալ։

Հաքերային հարձակման են ենթարկվել նաև հայտնի Saks Fifth Avenue և Lord & Taylor խանութների հաճախորդները, ովքեր գնումներ են կատարել 2017թ․-ի մայիսից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում: Տուժածների մեծ մասը բնակվում է Նյու Յորքի և Նյու Ջերսիի նահանգներում:

Ցանցահենային՝ հաքերային հարձակումները վերջին ժամանակներս հաճախակի են դարձել, և գնալով ավելի մեծ ծավալներով են կատարվում։