NASA-ն հրապարակել է NGC 5714 պարուրաձև գալակտիկայի լուսանկարը, որը գտնվում է Եզնարած համաստեղությունում՝ Երկրից շուրջ 130 միլիոն լուսային տարի հեռավորության վրա: NGC 5714-ի լուսանկարն արել է Hubble աստղադիտակը՝ ACS խցիկի միջոցով։ Լուսանկարում գալակտիկան պատկերված է կողքից և բացարձակ տափակ է թվում:

Այդ ռակուրսով չի երևում NGC 5714-ի պարուրաձև կառուցվածքը. երևում են սոսկ երկնագույն եզրերը և պայծառ կենտրոնը: Ինչպես նշված NASA-ի կայքում, 2003թ․-ին պարուրաձև գալակտիկայում բռնկվել SN 2003dr գերնոր աստղը, որի սպեկտրում գրանցել են կալցիումի զգալի պարունակություն, հաղորդել ՌԻԱ Նովոստին: