Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ծավալը այս տարվա առաջին 2 ամիսներին կազմել է 52.7 մլրդ դրամ, ինչը 0.1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Տեղեկությունը փոխանցում է 168.am-ը։

Ձկնորսության արտադրանքը աճել է 1%-ով (ծավալը՝ 7.4 մլրդ դրամ), իսկ գյուղատնտեսության արտադրանքը նվազել է 0.1%-ով (ծավալը՝ 45.3 մլրդ դրամ)։

Գյուղատնտեսական արտադրանքի մեջ բուսաբուծությունն աճել է 26.7%-ով, սակայն ծավալը դեռ փոքր է՝ 950.7 մլն դրամ։ Իսկ անասնաբուծությունը անկում է ապրել 0.6%-ով. ծավալը հունվար-փետրվարին կազմել է 44.4 մլրդ դրամ։