Հայ շախմատիստ Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը շախմատի միջազգային մրցաշարում կլինի կանանց աշխարհի նախկին չեմպիոն Հաու Յիֆանը:

Ապրիլի 3-ին «Grenke Chess Classic» մրցաշարում հանգստի օր է: Ապրիլի 4-ին կայանալիք 4-րդ տուրում մյուս զույգերը կկազմեն` Կարլսեն-Լագրավ, Վիտյուգով-Անանդ, Կարուանա-Նայդիչ, Բլուբաում-Մայեր:

3-րդ տուրից հետո 2-ական միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարներ են Նիկիտա Վիտյուգովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: 2-ական միավոր ունեն Արոնյանը, Կարուանան, Կարլսենը: