Հնդկական օվկիանոսում, Ֆրանսիայի Ռեյունիոն կղզու հարավ – արևելքում ապրիլի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 11-ին ակտիվացել և սկսել է ժայթքել Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը։

Դրա հետ մեկտեղ, կղզեբնակների անվտանգության ապահովման նպատակով իշխանություններն ազդարարել են արտակարգ դրություն՝ կապված հրաբխի ժայթքման հետ: Տեղի իշխանությունները պատրաստ են տարհանում կազմակերպելու անհրաժեշտության դեպքում ակտիվ գործել։

Հրաբխի շրջակա տարածք մուտքն անորոշ ժամանակով սահմանափակված է: Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը, որի առավելագույն բարձրությունը կազմում է 2632 մետր, գտնվում է կղզու չբնակեցված մասում: