ՆԱՏՕ-ն կտրականապես մերժել է վիզա տրամադրել ռուս դիվանագետներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես նշել է փոխնախարարը, ՆԱՏՕ-ն 7 դիվանագետներին պերսոնա նոն գրատա է հայտարարել և հրաժարվել է վիզա տալ երեք աշխատակիցների։ Նրանք պատրաստվում էին մեկնել Բրյուսելի մշտական ներկայացուցչություն աշխատելու նպատակով։

Հիշեցնենք, որ այս դեպքը հերթականներից է, որոնք տեղի են ունենում այն օրվանից սկսած, երբ Մեծ Բրիտանիայում թունավորվել էին Սկրիպալն ու նրա դուստրը։ Հյուսիսատլանտյան դաշինքը նախկին ռուսական լրտես Սկրիպալի և նրա դստեր թունավորման դեպքի հետ կապված արտաքսել էր ՆԱՏՕ առաքելության 7 ռուս դիվանագետների։