Արցախի պետական համալսարանն այս պահին ունի շուրջ 10 գործընկեր բուհ: Համալսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օրերս գործընկեր բուհերի թիվը ավելացել է ևս մեկով:

Մարտի 26-ին համագործակցության հուշագիր է կնքվել Արցախի պետական և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանների միջև, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությունը, զարգացնել երկու համալսարանների միջև գիտական ու կրթական շփումները, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների և դասախոսական կազմի համար, համագործակցել հայագիտության բնագավառում: Ըստ համաձայնագրի` բացի հայագիտությանը վերաբերող կրթական և հետազոտական գործունեության իրականացումից, գործընկեր բուհերը կարող են նպաստել նաև այլ բաժինների, հաստատությունների, ֆակուլտետների և հետազոտական կենտրոնների համագործակցությանը:

Երկու բուհերի միջև համագործակցությունն ակտիվացել և պայմանագիրը ստորագրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի աջակցությամբ։