ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է Դուբայ Օփեն շախմատի միջազգային մրցաշարը։ Այն անցկացվում է արդեն 20-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում են 33 երկրներից եկած 164 շախմատիստ, նրանց թվում՝ 36 գրոսմայստեր:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայից հայտնում են այն մասին, որ մրցաշարի մասնակիցների թվում են Դուբայ Օփենի առաջին հաղթող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը և նրա որդին՝ պատանի հաջողակ շախմատիստ Էդուարդ Հակոբյանը: Մրցաշարի առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ է տոնել ՖԻԴԵ-ի վարպես Մոհաննադ Ֆարհանի նկատմամբ, իսկ կրտսեր շախմատիստը պարտվել է Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևան Պանցուլայային:

Այսօր տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրը: