Գերմանիայում ընթանում է Grenke Сhess Сlassic շախմատի միջազգային մրցաշարը։ Այսօր՝ ապրիլի 4-ին կկայանան չորրորդ տուրի պարտիաները։ Նախորդ 3 տուրից հետո պատկերն այսպիսինն է՝ Վաշյե-Լագրավ, Վիտյուգով՝ 2.5-ական միավոր, Կարուանա, Կարլսեն, Արոնյան՝ 2-ական, Անանդ, Նայդիչ, Բլյուբաում՝ 1-ական, Յիֆան, Մեյեր՝ 0.5-ական:

Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա մրցաշարի միակ կին մասնակից Հոու Յիֆանի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17։00-ին։ Այսպիսով սպասվում են հետևյալ պարտիաները՝

Լևոն Արոնյան (Հայաստան) - Հոու Յիֆան (Չինաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)