Ապրիլի 9-ից Նիդերլանդներում մեկնարկում է ամենամյա ազգային թանգարանային շաբաթը: Միջոցառման պաշտոնական էջի փոխանցմամբ՝ շաբաթվա ընթացքում 300 թանգարանների մուտքը կլինի անվճար կամ էլ կգործեն մեծ զեղչեր: Ամեն տարի այս օրերին մեծ թվով մարդիկ են այցելում թանգարաններ, և հատկապես զբոսաշրջիկներ։

Թեմատիկ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար Երկաթուղիների թանգարանում և Կինոյի ինստիտուտում:

Նիդերլանդներ մեկնող քաղաքացիները թանգարանների ցանկին կարող են ծանոթանալ nationalemuseumweek էջից։