Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Խավիեռ Էրնանդես Կրեուսը՝ բոլորիս հայտնի և սիրված Չավին կարիերայի ավարտից հետո զբաղվելու է մարզչական աշխատանքով: Ֆուտբոլիստը կարիերան կավարտի ընթացիկ մրցաշրջանից հետո: Նա որպես մարզիչ կաշխատի Քաթարի «Ալ Սադի» ակումբում: Ակումբի ղեկավարությունը շատ հարմար պայմաններով երկու տարվա պայմանագիր կառաջարկի իսպանացի ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ Չավին հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում: 1998-2015թվականներին խաղացել է կատալոնական «Բարսելոնա»-ում, և նրա հեռանալը, իհարկե տխրեցրել է նրա հավատարիմ երկրպագուներին: