Հայաստանը պատրաստվում է մեծացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները: «Այս տարի մենք էլեկտրաէներգիայի ծավալները Իրան ավելացրել ենք: Նախատեսում ենք այն հասցնել 1 միլիարդ 600 հազար ԿՎ/ժամի, որը 2016թ․-ի համեմատ 40-50 տոկոս աճ կապահովի»,- հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ասուլիսի ժամանակ: Փոխանցում է «Արմենպրես»-ը։

Նա նշեց, որ շարունակվում են Իրանի հետ բանակցությունները գազի ներմուծման ուղղությամբ: Իրանական կողմը պատրաստ է հարմար գներով գազի մատակարարմանը։ Հայկ Հարությունյանը վերահաստատեց բազմիցս նշած իր միտքը, որ նրանք ավելի թանկ գին են առաջարկում, քան ռուսական կողմը:

«Իրանը շատ ավելի բարձր գնով իր հարևաններին գազ է վաճառում ներկայում, Հայաստանին ավելի մատչելի գին չի առաջարկել»,-նշեց պաշտոնյան: Նա չցանկացավ հանրայնացնել իրանական կողմի առաջարկը` նշելով, որ դա հարևանների առևտրային գաղտնիքն է: