Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը ԱՄՆ աերոգնացության և տիեզերական տարածքի հետազոտության ազգային վարչության (NASA) հետ պայմանագիր է կնքել ուղևորատար գերձայնային օդանավ ստեղծելու մասին: Փորձնական թռիչքը նախատեսված է 2021թ․-ի վերջին։ Այս մասին տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պայմանագրի արժեքը կազմում է 247,5 մլն դոլար: Մշակմամբ կզբաղվի Lockheed Martin-ի Skunk Works կոչվող ստորաբաժանումը: Նախագծի հիմքում դրված է NASA-ի մշակած ձայնային պատնեշի հաղթահարման անաղմուկ տեխնոլոգիան: Ժամանակակից կործանիչների մեծ մասը կարող է զարգացնել գերձայնային արագություններ (1191,6 կմ/ժ-ից բարձր), սակայն թռչելուց հետո արձակվում է խլացնող աղմուկ, որն առաջանում է ձայնային հարվածով: Հենց այս պատճառով է քաղաքացիական ավիացիայի օդանավերին արգելվում գերձայնային թռիչքների իրականացումը: NASA-ն և Lockheed Martin-ը ծրագրում են «ստեղծել աղմուկի թույլատրելի մակարդակի ստանդարտ» «գերձայնայինի» անցնելիս: