Գլենդելի նախկին քաղաքապետ, ազգությամբ հայ՝ Զարեհ Սինանյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Քաղաքապետն ընտրվում է մեկ տարի ժամկետով։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շնորհավորել է Զարեհ Սինանյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։

Սինանյանը ծնվել է Երևանում 1973թ․-ին։ Նա 1988թ․-ին ընտանիքով տեղափոխվել էր ԱՄՆ։ 1997թ․-ին ավարտել է Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանը քաղաքագիտության և պատմության մասնագիտացմամբ։ Սինանյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է։ Ամուսնացած է, ունի 4 երեխա։ Սինանյանն արդեն զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը 2014-2015թթ.։ Նա նախկինում ընտրվել էր նաև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։