Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանում կկանգնեցվի նրա բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը, որի քանդակագործն է՝ Տիգրան Արզումանյանը, ճարտարապետը՝ Լևոն Իգիթյանը։ Բացումը տեղի կունենա ապրիլի 7-ին Աբովյան 21 շենքի առջև, որտեղ և ապրել հռչակավոր դերասանը։

Հուշասյան բացմանը ներկա կլինեն մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արտիստի ընտանիքի անդամները, մտերիմները, հարազատները, ընկերները, նրանով հպարտացող արվեստագետներ և Վարպետի արվեստի երկրպագուներ: