Գերմանիայում ընթացող «GRENKE Сhess Сlassic» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում կայացել է 4-րդ տուրը։ Այս տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է Չինաստանը ներկայացնող Հու Յիֆանի հետ: Պարտիան ավարտվել է 39-րդ քայլում` ոչ-ոքիով:

Այս տուրի Վիտյուգով-Անանդ, Կարլսեն-Վաշիե Լագրավ պարտիաները նույնպես ավարտվել են ոչ-ոքիով:

Կարուանա-Նայդիշ, Բլուբաում-Մեյեր պարտիաներն էլ դեռ ընթացքի մեջ են:

4 տուրից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: