Շիդա Քարթլիի նախկին նահանգապետ Կախա Սամխարաձեն նշանակվել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ։ Ակակի Մաչուտաձեն` Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետը, աշխատելու է Շիդա Քարթլիի նահանգապետարանում:

Կախա Սամխարաձեն Շիդա Քարթլիի նահանգապետի պաշտոնում աշխատել է մեկ տարուց մի քիչ ավելի: Նրա նշանակումը եղել է 2017թ.-ի փետրվարին:

Ակակի Մաչուտաձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 2013թ.-ից: Մինչ այդ նա ՆԳՆ Պետական անվտանգության Սամցխե-Ջավախքի գործակալության (դեպարտամենտ) տարածաշրջանային բաժնի ղեկավարն էր: