Հայաստանում 2018թվականի հունվար-փետրվար ամիսներին 59.7%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 2473.2 տոննա: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։

Նշենք, որ 2017թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 6141.3 տոննա աղ:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ Հայաստանում 2017թվականին 0.9%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 32550.9 տոննա: