Սաուդյան Արաբիայում երկար տարիներ արգելվում էին թատրոններն ու կինոթատրոնները։ Սակայն այժմ երկար տարիներ անց վերջապես կինոթատրոն կբացվի: Մայրաքաղաք Էր Ռիադում ապրիլի 18-ին կբացվի առաջին կինոթատրոնը՝ վերջին 35 տարիների ընթացքում:

Իշխանությունները նախատեսում են 5 տարվա ընթացքում ամբողջ երկրում բացել 40 կինոթատրոն: Ի տարբերություն այլ հասարակական վայրերի, կինոթատրոններում չեն առանձնացնի կանանց և տղամարդկանց բաժիններ: Առաջին ֆիլմը, որը կցուցադրվի մեծ էկրանին, կլինի Marvel-ի սուպերհերոսի մասին պատմող «Սև հովազ» ֆիլմը: