Հայաստանում գրպանահատության դեպքերի աճի ու գրպանահատների անպատժելիության հետ կապված իրավիճակն այնքան ակնառու է դարձել, որ անգամ ոստիկանությունն օրերս տեսանյութ է, որտեղ պատմել է մեկ ամսում 7 անգամ գողություն կատարած և պատժից խուսափած երիտասարդի մասին։ Այս մասին տեղեկությունը ՊանԱրմենիա-ն։

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրված գրպանահատության համար պատիժը խստացնող օրենքի նախագիծը, որի ընդունվելուց հետո քրեական պատասխանատվությունը դառնալու է անխուսափելի։

Ներկայիս օրենսդրության խնդիրն այն է, որ գրպանահատության դեպքում գողոնի արժեքը, որպես կանոն, չի գերազանցում 50.000 դրամը, այդ շեմը չհատելու դեպքում քրգործ հարուցվում է միայն տուժողի բողոքի հիման վրա, իսկ տուժողի ու կասկածյալի հաշտվելու գործը կարճվում է։ Ավելին՝ քրեաիրավական պատասխանատվության ոլորտից դուրս են մնում բոլոր այն դեպքերը, երբ գրպանահատության միջոցով հաջողվել է գողանալ 5000 դրամից պակաս գումար։ Փաստացի՝ գրպանահատը, բռնվելուց, վերադարձնում է գումարն ու չի հետապնդվում, եթե այնտեղ 5000 դրամից պակաս գումար է եղել, կամ՝ եթե գումարը չի գերազանցել 50.000 դրամը:

2015-17թթ․, ըստ վիճակագրության, գրպանահատներին էր բաժին ընկնում երկրում գողությունների ամեն 4-5-րդ դեպքը։ Գրպանահատության համար պատիժ նախատեսող 177 հոդվածի 1-ին մասով 3 տարում քրեական վարույթ է իրականացվել 5160 մարդու նկատմամբ։ Նրանցից 4045-ի դեմ քրգործ չի հարուցվել, 780-ի դեմ հարուցված գործերը կարճվել են։ Պատճառները դատարանում «գործուն զղջալն» էր, տուժողների հետ հաշտվելն ու դիմումի բացակայությունը: Փաստացի՝ գրպանահատների մոտ 95%-ը ազատվել է պատժից։ Ավելին՝ կա դեպք, երբ նույն անձը 121 անգամ բռնվել է գրպանահատության համար ու միայն 1 անգամ տուգանվել է։

Այժմ առաջարկվում է որպես գողության ծանրացնող հանգամանք ավելացնել պայուսակից, հագուստից կատարված գողությունը: «Նման լուծման պայմաններում գրպանահատությունը կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ, ինչպես նաև դրա վրա չի տարածվի «զգալի չափով» կատարված լինելու պայմանը», - նշվում է նախագծում:

Փոփոխություններն ուժի մեջ մտնելու դեպքում գրպանահատներն այսուհետև պատժվելու են 200-600 հազար դրամ տուգանքով կամ 2,5-6 տարի ազատազրկմամբ ու 50 հազար դրամ տուգանքով։

Փոփոխությունն ընդունվել է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ։