Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ 2018թ․-ի ապրիլի 3-ից տեխնիկական պատճառներով պայմանավորված՝ վիզաների համար դիմումների ընդունումը «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից կընդհատվի։ Դիմումների ընդունումը կշարունակի իրականացնել Գերմանիայի դեսպանության վիզաների բաժինը:

Մարտի 30-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից (որը Հայաստանում պետք է զբաղվեր շենգեն վիզաների հայտերի ընդունմամբ) ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև գործակալության ստուգման գործողությունների ավարտը: