Հանրապետության տարածքում ապրիլի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում՝ +16-+19 աստիճան տաքություն։ Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ՝ +3-+8 աստիճան տաքություն։

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը կեսօրին սպասվում է +16-+18, իսկ երեկոյան՝ +12-+14 աստիճան տաքություն։