Ռազմահայրենասիրական կրթությունը պետք է պարտադիր լինի Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության և ԿԳ նախարարություններին կից համատեղ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, Երևանի թիվ 120 դպրոցի զինղեկ, գնդապետ Սամվել Վանեսյանը: Փոխանցում է news.am-ը։

2016թ․-ի ապրիլյան դեպքերի ժամանակ իրենց դիրքերն առավելագույնս պահում էին ոչ թե սպաները, այլ սովորական զինվորները, ինչը երիտասարդների բարձր հայրենասիրության ցուցանիշն է:

«18-20 տարեկան տղաները՝ փաստացիորեն երեխաներ, պահում էին իրենց վստահված դիրքերը: Սպայական կազմն ու ղեկավարություննն այդ պահին չկարողացան նրանց օգնություն ցուցաբերել, քանի որ զորամասերը թշնամու հարվածի տակ էին», - ասաց Վանեսյանը:

Նա հավելեց, որ երիտասարդ տղամարդկանց արդեն պատրաստված է պետք բանակ ուղարկել, որպեսզի նրանք իմանան, թե ինչի հետ կարող են բախվել: Նա նաև առաջարկեց, որպեսզի Հայաստանում աղջիկները, ինչպես Իսրայելում է, նույնպես ծառայեն բանակում, հատկապես այն դեպքում, «երբ նրանցից շատերը ցանկանում են այնտեղ հայտնվել»: