Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 2016թ․-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանն ի պատասխան, նախորդ տարի ընդունված օրենքի համաձայն, մտադիր են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի մի շարք քաղաքացիների նկատմամբ: Այս մասին հայտնել են վարչակազմի ներկայացուցիչները, փոխանցում է AP: Ըստ նրանց հայտարարության՝ պատժամիջոցները կարող են կիրառվել հենց այսօր՝ ապրիլի 5-ին:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել 19 ռուսական ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ: Իսկ Ռուսաստանն, իր հերթին, սպասում է վերոնշյալ գործողությունների համար ներողության։