ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կլուծարվի:

Նախատեսվում է ՊՈԱԿ-ի գործառույթները և որոշ հաստիքային միավորներ վերապահել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին: Միևնույն ժամանակ, «Հայաստանի ազգային գրադարան» և «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին կուղղվեն նաև վերաբաշխման արդյունքում մնացած ֆինանսական միջոցները, որոնք կազմում են 14 մլն դրամ: Նախագծով նախատեսվում է նաև «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն»-ին ամրացված Երևան քաղաքի Իսահակյան փողոց, թիվ 28 հասցեում գտնվող՝ 163.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը անհատույց և մեկ տարի ժամկետով օգտագործման իրավունքով ամրացնել «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն»-ին: