Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտում են Վրաստանի հետ սահմանի ականազերծմանը: Այս մասին հայտնում է JAMnews-ը։

«Թբիլիսիի՝ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող խոշոր գյուղից մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվում է ականապատ տարածք։ Ականներն արդեն 25 տարի է՝ ինչ գտնվում են այնտեղ՝ Ղարաբաղյան պատերազմի ակտիվ փուլի մեկնարկից ի վեր։ Վրաստանի իշխանությունները չեն շտապում ականազերծել սեփական տարածքը, քանի որ հարևան Ադրբեջանը դեմ է։ Այս բոլոր տարիների ընթացքում 18 միջադեպ է տեղի ունեցել, յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Առ այսօր ականները վտանգավոր են մնում Կիրաչ Մուգանլո, Կաչագան և Տեկալի գյուղերի ավելի քան 4 հազար բնակիչների համար։ Տեղի բնակիչները մշտապես վախենում են իրենց երեխաների և անասունների համար»։

Կիրաչ Մուգանլո գյուղում ականները ականապատել է Ադրբեջանը՝ սա չի հերքում Ադրբեջանի նախկին պաշտպանության փոխնախարար Իսա Սադիգովը։

«Այն, որ Ադրբեջանն ականապատել է մեր տարածքը, ես պատահական եմ իմացել։ Առավոտյան ինձ զանգահարեցին և ասացին, որ Վրաստան է եկել ադրբեջանական տանկ։ Հետո պարզվել է, որ դա հաճախ է տեղի ունենում»,-պատմել է Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։

Պարզվում է, որ Ժամանակ առ ժամանակ ադրբեջանական զինվորականներն անցել են սահմանը, որ ստուգեն, թե տեղում են արդյոք ականները, չնայած այն բանին, որ Վրաստանի տարածքը Ադրբեջանի տրամադրության տակ չէ։ Նախկին պաշտոնյան ասել է, որ հենց Ադրբեջանը չի ցանկանում այդ տարածքն ականազերծել։ Ադրբեջանական ռազմական տեխնիկայի կողմից վրացական սահմանները հատելու փաստը հաստատել են նաև ականազերծմամբ զբաղվող HALO TRUST բրիտանական ընկերության աշխատակիցները։ 2015 թվականի հուլիսի 6-ին HALO TRUST–ը թույլտվություն է ստացել աշխատել Կարմիր կամուրջի տարածքում։ Այս թույլտվությունը ենթադրում էր ականպատված տարածքի և տեղադրված ականների տեսակի որոշում։ Սակայն, չնայած թույլտվությանը, կազմակերպությունը ստիպված է եղել հրաժարվել աշխատանքների իրականացումից։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը HALO TRUST-ին ուղղված պաշտոնական նամակում նշել է, որ սահմանի վրա աշխատանքը պետք է դադարեցվի մինչև վերջնական որոշում կայացվի: Գերատեսչությունը պաշտոնական պատճառներ չի ներկայացրել: Այնուամենայնիվ, կազմակերպության աշխատակիցների հետ անձնական զրույցներում իշխանության ներկայացուցիչները նշել են, որ Թբիլիսին մտադիր է սկզբում այդ հարցը քննարկել Բաքվի հետ:

Իսա Սադիգովը՝ JAMnews-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ ականապատման քարտեզը պահպանվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում, հավելելով, որ առանց Ադրբեջանի համաձայնության Վրաստանը չի կարողանա ականազերծել այդ տարածքները: Հենց ադրբեջանական կողմը պետք է այդ հարցով որոշում կայացնի։

Ընդհանուր առմամբ, ականապատվել է 2.2 միլիոն քառակուսի մետր տարածք։ Այդ տարածքի ականազերծման համար անհրաժշետ է 2-3 տարի և երեք միլիոն դոլար։ Վրացական կառավարության համաձայնությունը ստանալու դեպքում կազմակերպությունը կդիմի տարբեր հովանավորների՝ անհրաժեշտ ֆինանսավորումը Ճապոնիայի ԱՄՆ-ի կամ Վրաստանի բարեկամ այլ երկրների կառավարություններից ստանալու համար։