Լոռու մարզի Տաշիր համայնքի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող 4-րդ աստիճանի վթարային շենքը և հարակից հողամասը, որոնք ամրացված են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին, կառավարությունը կնվիրաբերի համայնքին՝ տարածքում զբոսայգի կառուցելու նպատակով:

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշել է, որ համայնքի ղեկավարը խնդրել է թույլատրել Տաշիրի համայնքին ապամոնտաժել տարածքային հարկային տեսչության շենքը, որպեսզի նոր կառուցվող զբոսայգին ամբողջական դառնա, ունենա մեծ տարածք՝ բնակիչներին լիարժեք ծառայելու համար: