Grenke Сhess Сlassic մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ և 36-րդ քայլում ոչ-ոքի ավարտեց:

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի ու չինուհի Հոու Յիֆանի հետ, սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Արոնյանն ունի 3 միավոր, Վաշյե-Լագրավը՝ 3.5:

Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել: 5-րդ տուրում սպասվում են հետևյալ հանդիպումները՝

Grenke Сhess Сlassic, 5-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Հոու Յիֆան (Չինաստան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)