ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը (հայտնաբերված զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել): Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Տարածքը փակ է։