2018թ․-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 41 տոննա դպրոցական տետր: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Համաձայն վերոնշյալ տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տետրերի արտադրությունն աճել է 3.8%-ով: Մասնավորապես, 2017թ․-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել էր 39.5 տոննա դպրոցական տետր:

Նշենք, որ 2017թ․-ին հանրապետությունում արտադրվել է 1 013.4 տոննա դպրոցական տետր՝ 2016թ․-ի համեմատ նվազելով 4%-ով: