Թբիլիսիի բոլոր մանկապարտեզները նախատեսվում է հարստացնել հակահրդեհային համակարգով, հատուկ սարքավորումներով՝ դետեկտորներով։ Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն։

Վերջին տվյալներով՝ Թբիլիսիում գործում է 171 մանկապարտեզ, գրանցված են 61,5 հազար սաներ։ Ներկայում բոլոր մանկապարտեզների շենքերն ապահովված են անվտանգության նվազագույն ստանդարտներով, դրանք հակահրդեհային ստենդներն են ու կրակմարիչները։ Հակահրդեհային դետեկտորները տեղադրված են այն շենքերում, որոնք կառուցվել կամ վերանորոգվել են վերջին մի քանի տարիներին։

Առաջիկայում նախատեսվում է խստացնել բոլոր մանկապարտեզների հակահրդեհային անվտանգության նորմերը։ Համապատասխան գույքագրման համար գնումների տենդերը կհայտարարվի ապրիլի վերջին։