Toyota ընկերությունը տարածել է Avalon նավատորմային սեդանի հաջորդ սերնդի թիզերը: Նորույթի շնորհանդեսը կկայանա 2018-ի հունվարին Դեթրոյթի ավտոսրահում, փոխանցում է Motor-ը:

Ակնկալվում է, որ մեքենան կպատրաստվի Toyota New Global Architecture-ի նոր պլատֆորմի վրա, որը նախկինում օգտագործվել էր վերջին սերնդի Toyota Camryի պատրաստման ժամանակ:

Սեդանի դիզայնը, մասնավորապես առավել նեղ լուսադիոդային օպտիկայով առաջամասը, կկատարվի մակնիշի վերջին մոդելների ոճով:

Ընթացիկ սերնդի Toyota Avalon սեդանը ամերիկյան շուկայում հասանելի է 272 ձիաուժ  հզորությամբ 3,5 լիտր ծավալով  «մթնոլորտային» V6 շարժիչով։

Սարքն ունի նաև վեցաստիճան «ավտոմատ» փոխանցման տուփ։ Մոդելը հագեցված է նաև լուսադիոդային գլխիկավոր օպտիկայով, առաջին նստարանները տաքացվող և սառեցվող են, ունի նաև սմարթֆոնների անլար լիցքավորման հնարավորություն, սրահի ֆոնային լուսավորում, մուլտիմեդիա համակարգ՝ նավիգացիայով և իրական ժամանակում երթևեկության պատկերի հնարավորություն: