Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ջախջախիչ հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Հանդիպման 9-րդ րոպեին «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Աարոն Ռեմզին մեկ հպումով գնդակն ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը: Մոսկովյան ակումբի ֆուտբոլիստներից Ալեքսանդր Գոլովինը հանդիպման 15-րդ րոպեին տուգանային հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Խաղի 23-րդ րոպեին բանակայինները սեփական տուգանային հրապարակում Մեսութ Օզիլի դեմ խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Լակազետը՝ 2:1: Ընդամենը 5 րոպե անց «զինագործները» խփեցին նաև 3-րդ գնդակը: Օզիլի փոխանցումից հետո անհավանական գոլի հեղինակ դարձավ և դուբլ ձևակերպեց Ռեմզին, իսկ 34-րդ րոպեին Լակազետը ևս դուբլի հեղինակ դարձավ:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Մոսկվայում:

Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց:

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ՝

Լոնդոնի «Արսենալ» - Մոսկվայի ԲԿՄԱ - 4։1