Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրը կվերանվանվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: Փոխանցում է 168.am-ը։

Այսուհետ մարզահամալիրը կկոչվի «Basketball Hall»:

«Կառավարության որոշմամբ մարզահամալիրը փոխանցվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Իսկ դահլիճն օգտագործվելու է միայն բասկետբոլի համար»-ասաց Պողոսյանը:

Մարզադահլիճը հյուրընկալում է Հայաստանի բասկետբոլի, հանդբոլի, վոլեյբոլի և ֆուտզալի առաջնության խաղերը, ինչպես նաև Համահայկական խաղերի զանազան մրցույթներ։ Այն կարող է տեղավորել 1,550 հանդիսական։