Հանրապետության տարածքում ապրիլի 7-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-9-ը, բացառությամբ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի և Արցախի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 11-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 7-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով։