Ապրիլի 6-ին, ժամը 13:50-ին ՀՀ ՊՆ ինժեներական զորամասի սակրավորական խմբի ուժերով արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ ոչնչացման նպատակով:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել էր ական, և անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել էին տարածքը: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն: